Քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի Հանրապետության և Ղրղզական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև

19 հունիսի, 2020

Հունիսի 19-ին Հայաստանի և Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությունների միջև արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով անցկացվեցին քաղաքական խորհրդատվություններ՝ տեսակապի ձևաչափով:

խորհրդատվությունների ընթացքում Հայաստանի և Ղրղզստանի արտաքին գործերի նախարարների տեղակալներ Շավարշ Քոչարյանը և Ազիզբեկ Մադմարովը քննարկեցին երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության աշխուժացման հեռանկարները՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցեր:

Քննարկվեցին նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական և հումանիտար կապերի խորացման հեռանկարները՝ ընդգծելով միջկառավարական հանձնաժողովի ծրագրած նիստի կազմակերպման կարևորությունը:

Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվեց արտաքին գործերի նախարարությունների միջև տարբեր մակարդակներով և տարբեր ստորաբաժանումների միջև կանոնավոր խորհրդատվությունների անցկացման կարևորությունը:

 
Տպել էջը