ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ուզբեկստանի Օլի Մեջլիսի օրենսդրական պալատի փոխխոսնակ Ակմալ Սաիդովի հետ

26 փետրվարի, 2020

Փետրվարի 26-ին Ժնևում տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ուզբեկստանի Օլի Մեջլիսի օրենսդրական պալատի փոխխոսնակ Ակմալ Սաիդովի հետ:

Ուզբեկստանի Օլի Մեջլիսի փոխխոսնակը շնորհավորեց ԱԳ նախարարին՝ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում ընտրվելու կապակցությամբ։ Կողմերը գոհունակություն հայտնեցին միջազգային և տարածաշարջանային կառույցների շրջանակներում հաստատված արդյունավետ համագործակցություն կապակցությամբ։ 

Զոհրաբ Մնացականյանը և Ակմալ Սաիդովը մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի հարցերի շուրջ։ Նախարար Մնացականյանը վստահությամբ նշեց, որ Ուզբեկստանում ՀՀ նստավայր դեսպանության հիմնումը նոր էջ կբացի դարավոր բարեկամական կապերով միահյուսված երկու ժողովուրդների հարաբերությունների պատմության մեջ: Այդ համատեքստում զրուցակիցները բարձր գնահատեցին ուզբեկահայ համայնքի ակտիվ մասնակցությունը Ուզբեկստանի հասարակական կյանքում և շաղկապող դերը երկու երկրների միջև կապերի ամրապնդման գործում: 

Երկուստեք կարևորվեց խորհրդարանական հարթակում համագործակցության ամրապնդումը ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափերում:

Տպել էջը