ՀՀ պետական մարմինների ռազմավարական հաղորդակցության համար պատասխանատու պաշտոնյաների այցը ՆԱՏՕ-ի կենտրոնակայան

10 դեկտեմբերի, 2019

Դեկտեմբերի 9-ից 10-ը տեղի ունեցավ ՀՀ պետական կառավարման մարմինների՝ ռազմավարական հաղորդակցության համար պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի, Պաշտպանության նախարարության հասարակայնության համար պատասխանատու վարչությունների պետերի, Արտաքին գործերի և Արտակարգ իրավիճակների նախարարությունների մամուլի քարտուղարների, ՀՀ նախագահի և ԱԺ աշխատակազմերի ներկայացուցիչների այցելությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայան։ 

Երկօրյա այցելության շրջանակներում պատվիրակության անդամները հանդիպումներ ունեցան Հանրային դիվանագիտության հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, դեսպան Տաչան Իլդեմի, Հանրային դիվանագիտության հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Կարմեն Ռոմեռոյի, դեսպան Թոմաշ Չլոնի, Դաշինքի այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Գագիկ Հովհաննիսյանի հետ: 

Նշյալ քննարկումների ընթացքում անդրադարձ կատարվեց բնագավառի արդի մարտահրավերներին, տեղեկատվական մթնոլորտի ձևափոխման գործընթացի առանձնահատկություններին: Միևնույն ժամանակ մտքեր փոխանակվեցին ապատեղեկատվությանը և կեղծ լուրերին հակազդելուն առնչվող հիմնահարցերի վերաբերյալ:

Տպել էջը