ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ՇՀԿ Հակաահաբեկչական տարածաշրջանային կառույցի Գործադիր կոմիտեի տնօրենի հետ

10 հոկտեմբերի, 2019

Հոկտեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանն ընդունեց Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) Հակաահաբեկչական տարածաշրջանային կառույցի (ՀՏԿ) Գործադիր կոմիտեի տնօրեն Ջումահոն Գիյոսովին (Jumahon Giyosov):

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվեց Հակաահաբեկչական տարածաշրջանային կառույցի հետ փոխշահավետ երկխոսությունը Հայաստան-ՇՀԿ ընդհանուր համագործակցության համատեքստում: Արտակ Ապիտոնյանը համոզմունք հայտնեց, որ ՀՏԿ-ի հետ փոխգործակցությունը կհամալրի հակաահաբեկչության ոլորտում ՀՀ բազմակողմ ներգրավվածության շրջանակը՝ ի լրումն ՄԱԿ, ԱՊՀ, ՀԱՊԿ հարթակների:

Զրուցակիցները քննարկեցին Սիրիայում, Իրաքում և Աֆղանստանում ստեղծված իրավիճակը՝ ահաբեկչության դեմ պայքարին ուղղված միջազգային ջանքերի համադրման տեսանկյունից:  

 

Տպել էջը