ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հանդիպումը ՀՀ-ում Թուրքմենստանի դեսպան Մուհամետգելդի Այազովի հետ

13 օգոստոսի, 2019

Օգոստոսի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի դեսպան Մուհամետգելդի Այազովին (Muhammetgeldy Ayazov):

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-թուրքմենական երկկողմ օրակարգին առնչվող հարցեր, մասնավորապես՝ էներգետիկայի և առևտրատնտեսական ոլորտում փոխգործակցության խորացման հեռանկարները։

Կողմերն անդրադարձան նաև ՀՀ պատվիրակության՝  տարբեր գերատեսչությունների փոխնախարարների մակարդակով Թուրքմենստան կատարելիք առաջիկա այցի մանրամասներին, որը տեղի է ունենալու ՀՀ բարձր մակարդակի այցի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում։  

 

 

 

Տպել էջը