ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի դրույթների կատարման վերաբերյալ ՀՀ չորրորդ զեկույցի քննարկում

26 հուլիսի, 2019

Հուլիսի 26-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի դրույթների կատարման վերաբերյալ ՀՀ չորրորդ զեկույցի նախագծի քննարկումը՝ զեկույցը նախապատրաստող միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամների և ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Հանդիպման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԳՆ Մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության պետ Կարինե Սուջայանը: Իր խոսքում նա ընդգծեց տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների ապահովման կարևորությունը: Կարինե Սուջայանը նշեց, որ, ի տարբերություն այլ իրավունքների, սոցիալ-տնտեսական իրավունքների իրականացումը պահանջում է ավելի շատ ժամանակ և ֆինանսական ռեսուրսներ:

Քննարկման մասնակիցներն անդրադարձան ՄԱԿ-ի սոցիալական, տնտեսական և մշակութային իրավունքների կոմիտեի կողմից ներկայացված հանձնարարականների կատարման ընթացքին և դատաիրավական, առողջապահության, կանանց, երեխաների, տարեցների, հաշմանդամության և այլ ոլորտներում իրականացված բարեփոխումներին:

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները բարձրաձայնեցին մի շարք հարցեր, ինչպես նաև ներկայացրին առաջարկներ, որոնց մի մասը տեղ կգտնի ՀՀ չորրորդ զեկույցում:

 

Տպել էջը