Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Թուրքմենստանի արտգործնախարարությունների միջև

01 հունիսի, 2019

Հունիսի 1-ին Աշխաբադում Հայաստանի և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարությունների միջև անցկացվեցին քաղաքական խորհրդակցություններ՝ փոխնախարարներ Շավարշ Քոչարյանի և Վեպա Հաջիևի (Wepa Hajyýew) գլխավորած պատվիրակությունների ձևաչափով:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ քաղաքական հարաբերությունների զարգացման հեռանկարներն ու փոխգործակցությունը միջազգային և տարածաշրջանային կառույցներում։

Ձեռք բերվեց պայմանավորվածություն երկկողմ իրավապայմանագրային դաշտի գույքագրման վերաբերյալ։

Առևտրատնտեսական ոլորտում համագործակցության շուրջ քննարկումների ժամանակ ընդգծվեց միջկառավարական հանձնաժողովի ձևաչափով աշխատանքների կարևորությունը, անդրադարձ կատարվեց բազմակողմ ձևաչափով տարածաշրջանային գործակցության ծավալման հեռանկարներին։

Խորհրդակցությունների ժամանակ գոհունակությամբ նշվեց մշակութային հումանիտար ոլորտում առկա համագործակցության մակարդակը, կարևորվեց միջխորհրդարանական փոխգործակցությունը:

Տպել էջը