ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանն իր հավատարմագրերը հանձնեց ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության Գլխավոր տնօրեն Լի Յոնգին

07 փետրվարի, 2019

Փետրվարի 7-ին Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան և Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ նորանշանակ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանն իր հավատարմագրերը հանձնեց ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) Գլխավոր տնօրեն Լի Յոնգին:

Արարողությունից հետո տեղի ունեցավ դեսպան Պապիկյանի զրույցը UNIDO-ի Գլխավոր տնօրենի հետ, որի ընթացքում կողմերն անդրադարձան կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին և համագործակցության ընդարձակման հեռանկարներին:

Շնորհավորելով և ամենայն հաջողություններ մաղթելով Հայաստանի նորանշանակ Մշտական ներկայացուցչին՝ Լի Յոնգը վստահություն հայտնեց, որ դեսպան Պապիկյանի պաշտոնավարման ընթացքում երկկողմ համագործակցությունը նորանոր ձեռքբերումներ կգրանցի: UNIDO-ի Գլխավոր տնօրենը բարձր գնահատեց Հայաստանի կառավարության առաջնորդող դերը Կայուն զարգացման նպատակների իրագործման հարցում՝ նշելով, որ իր ղեկավարած կազմակերպությունը, պատրաստ լինելով աջակցել, ուսումնասիրում է համագործակցության ոլորտների բազմազանեցման հնարավորությունը:

Տպել էջը