Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Ժողովրդավարության համաշխարհային ֆորումին

22 նոյեմբերի, 2018

Նոյեմբերի 21-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը Ստրասբուրգում մասնակցեց «Ժողովրդավարության համաշխարհային ֆորումին»՝ «Կանայք, անվտանգություն և ժողովրդավարացում բազմակողմության համատեքստում» խորագրի ներքո։ Բացմանը ելույթներով հանդես եկան Խորվաթիայի ԱԳ նախարար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը և Ֆինլանդիայի ԱԳ նախարար Տիմո Սոինին։

Միջոցառմանը ներկա էին շուրջ 100 երկիր ներկայացնող մասնակիցներ, որոնց թվում էին ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաներ, գիտնականներ, քաղաքական գործիչներ, փորձագետներ և ուսանողներ։ Ֆորումի քննարկումները հիմնականում վերաբերում էին կանանց իրավունքներին և գենդերային հավասարությանը։

Միջոցառմանը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդես եկավ ելույթով:

Տեղեկանք. «Ժողովրդավարության համաշխարհային ֆորումը» հիմնվել է 2012թ. և կազմակերպվում է Եվրոպայի խորհրդի կողմից՝ Ստրասբուրգ քաղաքի ղեկավարության և ֆրանսիական կառավարության հետ համատեղ։ Այն հարթակ է ապահովում ժողովրդավարական կառավարման ոլորտում երկխոսության և նորարարությունների համար, նպաստում է Եվրոպայի խորհրդի սկզբունքների տարածմանը։ Ֆորումի ընթացքում քննարկվում են ժողովրդավարության առջև ծառացած արդի մարտահրավերները և դրանց հնարավոր լուծումները։

 

Տպել էջը