ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդունեց ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ներկայացուցչին

01 նոյեմբերի, 2018

Նոյեմբերի 1-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Քլեր Մեյթրոյին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

Շնորհավորելով Քլեր Մեյթրոյին պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ՝ Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ մեծապես կարևորում է ԿԽՄԿ մարդասիրական առաքելությունը Հայաստանում ու Արցախում և բարձր է գնահատում կոմիտեի շարունակական գործունեությունը ղարաբաղյան հակամարտության գոտում:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ԿԽՄԿ-ի և Հայաստանի միջև հաստատված արդյունավետ համագործակցության ամրապնդման շուրջ։ Կարևորելով ԿԽՄԿ-ի առաքելությունը` նախարարի պաշտոնակատարն ընդգծեց, որ հումանիտար բնույթի գործընթացները չպետք է դառնան քաղաքական շահարկման առարկա:

 

Տպել էջը