ԱԳ Նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթի հետ

16 հոկտեմբերի, 2018

Հոկտեմբերի 15-ին ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը աշխատանքային ճաշի ձևաչափով հանդիպեց տարածաշրջանային այցի շրջանակներում Երևանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի նորանշանակ փոխտեղակալ Ջորջ Քենթի հետ:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարա­բերություններին և դրանց զարգացման հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր։ Հատուկ անդրադարձ կատարվեց հայ-ամերիկյան միջկառա­վարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստի օրակարգին և անցկացման ժամկետներին:

Տպել էջը