Հայաստանի և Սերբիայի արտգործնախարարների հանդիպումը

12 հոկտեմբերի, 2018

Հոկտեմբերի 12-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած Սերբիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի հետ:

Երկու երկրների ԱԳ նախարարները քննարկեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, մտքեր փոխանակեցին քաղաքական երկխոսության առավել ակտիվացման, առևտրատնտեսական կապերի աշխուժացման, զբոսաշրջության ծավալների ավելացման շուրջ:

Զրուցակցիների ուշադրության կենտրում էին նաև միջազգային կառույցներում փոխգործակցության խորացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրներ:

Նախարար Մնացականյանը իր գործընկերոջը ներկայացրեց Հայաստանում տեղի ուենցած վերջին ներքաղաքական զարգացումները, ժողովորդի լայն մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները:

Հայաստանի և Սերբիայի ԱԳՆ ղեկավարներն անդրադարձան 17-րդ գագաթաժողովի աշխատանքներին և կառույցում Հայաստանի նախագահության առաջնահերթություններին՝ համոզմունք հայտնելով, որ երևանյան գագաթաժողովի արդյունքերը կնպաստեն Ֆրանկոֆոնիայի հռչակած արժեքների և սկզբունքների հիման վրա կազմակերպության գործունեության ակտիվացմանը:

Տպել էջը