Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունների միջև

10 հոկտեմբերի, 2018

Հոկտեմբերի 9-ին Երևանում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գերատեսչությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, շվեյցարականը՝ դաշնային խորհրդի պետքարտուղարի տեղակալ Կրիստինա Մարտի Լանգը։

Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին քաղաքական, տնտեսական և ոլորտային ուղղություններով հարաբերությունների ընդլայնման հեռանկարները՝ հատուկ անդրադարձ կատարելով հայ-շվեյցարական առևտրատնտեսական համագործակցության խորացման հարցերին։

Խորհրդակցություններին մտքեր փոխանակվեցին նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի և զարգացումների շուրջ: Շվեյցարական բարձրաստիճան դիվանագետի խնդրանքով Կարեն Նազարյանը ներկայացրեց ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները։

 

Տպել էջը