Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպեց Կանադայի զբոսաշրջության, պաշտոնական լեզուների և Ֆրանկոֆոնիայի նախարարին

07 հոկտեմբերի, 2018

Հոկտեմբերի 7-ին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Կանադայի զբոսաշրջության, պաշտոնական լեզուների և Ֆրանկոֆոնիայի նախարար Մելանի Ժոլիի հետ, ով Հայաստան է ժամանել մասնակցելու Ֆրանկոֆոնիայի նախարարական 35-րդ համաժողովի և 17-րդ գագաթաժողովի աշխատանքներին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի շրջանակներում աշխատանքների ծրագրին, նախատեսվող հարակից միջոցառումներին և ներկայացվելիք փաստաթղթերին առնչվող հարցեր:

Զրուցակիցները երկուստեք նշեցին, որ ՖՄԿ-ը հարթակը լայն հնարավորություն է ընձեռում ֆրոնկոֆոն տարածաշրջանում համագործակցության ընդլայնման, ինչպես նաև կազմակերպության անդամ պետությունների միջև երկկողմ կապերի առավել զարգացման համար:

Նախարարներն անդրադարձան երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ համոզմունք հայտնելով, որ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոի Հայաստան կատարելիք այցը նոր լիցք և բովանդակություն կհաղորդի երկու բարեկամ երկրների համագործակցությանը:

 

Տպել էջը