ԱԳ նախարարի հանդիպումը ՄԱԿ Գլխավոր քարտուղարի Մարդասիրական և արտակարգ օգնության համակարգման հարցերով տեղակալի հետ

28 սեպտեմբերի, 2018

Սեպտեմբերի 28-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Մարդասիրական և արտակարգ օգնության համակարգման հարցերով տեղակալ Մարկ Լոքոքի հետ:

Նախարար Մնացականյանը մեծապես կարևորեց աղետների ռիսկի նվազեցման, ինչպես նաև դրանց հետևանքների հաղթահարման ուղղությամբ գլոբալ և տարածաշրջանային փոխգործակցությունը: Այս առումով նախարարը բարձր գնահատեց Հայաստանի պատասխանատու գերատեսչությունների և Մարդասիրական գործերի համակարգման տարածաշրջանային գրասենյակի միջև հաստատված համագործակցությունը՝ ուղղված աղետների պատրաստվածության նախաձեռնությունների պլանավորման ու համակարգման բարելամվանը:

Մտքեր փոխանակվեցին Մերձավոր Արևելքում Մարդասիրական գործերի համակարգման տարածաշրջանային գրասենյակի գործունեության վերաբերյալ:  

Զրուցակիցները նախանշեցին համատեղ իրականացվող ծրագրերն առավել ընդլայնելու ուղիները:

Տպել էջը