Հայաստանի և Սլովակիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը

28 սեպտեմբերի, 2018

Սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում կայացավ Հայաստանի և Սլովակիայի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Միրոսլավ Լայչակի հանդիպումը:

Նախարար Մնացականյանը շնորհավորեց իր գործընկերոջը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած արդյունավետ նախագահության կապակցությամբ:

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր՝ կարևորելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հետագա խորացմանն ու ամրապնդմանն ուղղված համատեղ քայլերի ձեռնարկումը:

Նախարարներ Մնացականյանը և Լայչակը մտքեր փոխանակեցին Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունների, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիման վրա համագործակցության հետագա խթանման հեռանկարների շուրջ։

Կողմերն անդրադարձան ԵԱՀԿ-ում Սլովակիայի առաջիկա նախագահության առաջնահերթություններին: Զոհրաբ Մնացականյանն իր զրուցակցին ներկայացրեց Հայաստանի դիրքորոշումը և մոտեցումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ղարաբաղյան հիմնահարցի հանգուցալուծման գործընթացում:

Տպել էջը