Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը

28 սեպտեմբերի, 2018

Սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում կայացավ Հայաստանի և Ֆինլանդիայի արտործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Թիմո Սոինիի հանդիպումը:

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ օրակարգի առավել ընդլայնման ուղղությամբ գործնական քայլերը: Այս առումով կարևորվեց երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև անցկացվող խորհրդակցությունների պարբերականությունը և օրակարգի համընդգրկունությունը:

Զոհրաբ Մնացականյանը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները, ժողովորդի լայն մանդատի հիման վրա կառավորւթյան կողմից իրականացվող բարեփոխումները: Անդրադառնալով կառավարության զարգացման օրակարգին և դրա գերակա ուղղություն համարվող նորարարության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ձեռքբերումներին՝ արտգործնախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է տվյալ ոլորտում միջազգային գործընկերների հետ փորձի փոխանակման հարթակների ձևավորումը և համապատասխան ծրագրերի նախաձեռնումը:

Զրուցակիները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի շուրջ: Զոհրաբ Մնացականյանն իր ֆին գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի դիրքորոշումը և մոտեցումները:

Տպել էջը