Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպումը ՄԱԿ Գլխավոր քարտուղարի փոխտեղակալ և Հակաահաբեկչական կոմիտեի գործադիր տնօրենի հետ

28 սեպտեմբերի, 2018

Սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի փոխտեղակալ և Հակաահաբեկչական կոմիտեի գործադիր տնօրեն Միշել Կոնինքսի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ահաբեկչության դեմ պայքարի միջազգային ջանքերն ու դրանց առավել ընդլայնման ու խորացման անհրաժեշտությանը, անդրադարձան այս առումով Հայաստանի իրականացրած նեդրմանը: Մտքեր փոխանակվեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1540 բանաձևի, ինչպես նաև միջազգային այլ փաստաթղերի շրջանակներում ընթացող համագործակցության շուրջ:

Նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը հետևողականորեն համագործակցել միջազգային գործընկրեների հետ ահաբեկչության, արմատականության, ատելություն սերմանման և այլատյացության դեմ պայքարում` միաժամանակ, խթանելով հանդուրժողականության ու խաղաղ գոյակցության գաղափարները։

Տպել էջը