Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ

27 սեպտեմբերի, 2018

Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Փիթեր Մաուրերի հետ:

Արտգործնախարարը նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԿԽՄԿ մարդասիրական առաքելությունը,  շարունակական գործունեությունը Հայաստանում և Արցախում՝ գոհունակություն հայտնելով կառույցի կողմից սահմանամերձ գոտիների բնակիչներին աջակցություն ցուցաբերելուն ուղղված ծրագրերի իրականացման կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում Զոհրաբ Մնացականյանը շեշտեց, որ Հայաստանը հավատարիմ է միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին և արժևորում է դրանց գործնական կիրառման հարցում ԿՄԽԿ-ի հետ ձևավորված համագործակցությունը:

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել համագործակցությունը:

 

Տպել էջը