ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունեց եզդիների և ասորիների համայնքային կառույցների ներկայացուցիչներին

20 ապրիլի, 2016

Ապրիլի 20-ին ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ԱԳՆ-ում ընդունեց Հայաստանի, Եվրոպայի և Ռուսաստանի եզդիական և ասորական համայնքային կառույցների ղեկավարներին և ներկայացուցիչներին։

Եզդիների և ասորիների ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին Հայաստանի Հանրապետության կողմից իրենց համայնքների նկատմամբ հոգատար վերաբերմունքի, ինչպես նաև այն ջանքերի, որոնք գործադրվում են միջազգային ասպարեզում Մերձավոր Արևելքում եզդիների և ասորիների նկատմամբ ահաբեկչական խմբավորումների կողմից իրականացվող տեղահանություններին, հալածանքներին և ջարդերին վերջ դնելու համար:

Նախարարի տեղակալը, ընգծելով դարավոր բարեկամության ավանդույթ ունեցող եղբայրական եզդի և ասորի ժողովուրդների հետ հարաբերությունների առկայությունը, հավաստիացրեց, որ Հայաստանը շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել Մերձավոր Արևելքում կրոնական և ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացվող մարդկության դեմ հանցագործությունները կանխելու և ստեղծված հումանիտար ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ:

Քննարկվեցին բարեկամական ժողովուրդների` տարբեր ոլորտներում համագործակցության առավել սերտացման հնարավորությունները:
 

Տպել էջը