Հայաստանի արտգործնախարարի և Ջիբութիի միջազգային համագործակցության նախարարի հանդիպումը

10 հոկտեմբերի, 2015

Հոկտեմբերի 10-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ջիբութիի միջազգային համագործակցության նախարար Ահմեդ Ալի Սիլային:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովին ներկա գտնվելու համար և կարևորեց երկու երկների միջև դիվանագիտական հարաբերությունների շուտափույթ հաստատումը։ Նախարարը հավելեց, որ Ջիբութիից առաջին այցելությունը Հայաստան լավ առիթ է մշակութային, կրթական և այլ ոլորտներում համագործակցության հնարավորությունները քննարկելու համար։

Շնորհակալություն հայտնելով Երևան այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար՝ Ահմեդ Ալի Սիլային իր գոհունակությունը հայտնեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական 31-րդ համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու կապակցությամբ:

Զրույցի ընթացքում նախարարներն անդրադարձան փոխգործակցության հնարավոր ոլորտներին։ Այդ առումով կարևորվեց իրավապայմանագրային դաշտի ձևավորման հարցը։

Նախարար Սիլայը ներկայացրեց իր երկրի արտաքին քաղաքական և տնտեսական առաջնայնությունները` համոզմունք հայտնեց, որ երկխոսության մեկնարկին կհետևեն հարաբերությունների զարգացմանն ուղղված համատեղ քայլերը։  

Տպել էջը