Շվեյցարիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի ԱԳ նախարարին
03 դեկտեմբերի, 2010Ս.թ. դեկտեմբերի 3-ին Հայաստանում Շվեյցարիայի նորանշանակ դեսպան Գյունթեր Բեխլերը (նստավայրը` Թբիլիսի) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին:
Շնորհավորելով դեսպան Բեխլերին Հայաստանում նշանակվելու կապակցությամբ` նախարար Նալբանդյանը վստահություն հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար` դեսպան Բեխլերը վստահություն հայտնեց, որ կանի հնարավորը հայ-շվեյցարական հարաբերությունների առավել սերտացման համար:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ Հայաստանի եւ Շվեյցարիայի համագործակցությանը միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին մի շարք միջազգային տարածաշրջանային հարցերի շուրջ: