Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում\nԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին
29 նոյեմբերի, 2010Նոյեմբերի 29-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին:
\n
\n Ամփոփելով Հայաստանի եվրաինտեգրման քաղաքականության ընթացիկ տարվա ձեռքբերումները` կողմերը գոհունակությամբ նշեցին, որ Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալ թե' բազմակողմ, թե' անդամ երկրների հետ երկկողմ ձեւաչափերով:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին դեկտեմբերի սկզբին նախատեսվող Հայաստան - Եվրամիություն Խորհրդի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաեւ Հայաստանի արտգործնախարարի? Բրյուսել կատարելիք այցելության մանրամասները:
\nՆախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը շարունակելու է գործուն քայլեր ձեռնարկել հարաբերությունների առավել ամրապնդման ուղղությամբ:
\nԿողմերը մտքեր փոխանակեցին Արեւելյան գործընկերություն ծրագրի համատեքստում Ասոցիացման համաձայնագրի մշակման, Ազատ առեւտրի խորացման եւ համապարփակ համաձայնագրի կնքման, մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու վերաբերյալ:
\nԶրուցակիցներն անդրադարձան արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի վերջին զարգացումներին: