ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը Tert.am լրատվական կայքի հարցին
09 հուլիսի, 2010Հարց. Պարոն Քոչարյան, այսօր Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, որ հուլիսի 16-ին կամ 17-ին Ալմաթիում կայանալու է Հայաստանի եւ Արդբեջանի արտգործնախարարների հանդիպում, որի քննարկման գլխավոր առարկան է լինելու Լաչինից եւ Քելբաջարից զորքերի դուրս բերումը: Արդյոք այս պնդումը համապատասխանում է իրականությանը:
Պատասխան. Ադրբեջանի արտգործնախարարը Սանկտ-Պետերբուրգում նախագահական մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների մասին խոսելու փոխարեն, շարունակում է իր անհիմն ցանկությունները իրականության տեղ մատուցել:
Որեւիցե տարածքից ղարաբաղյան ուժերի դուրս բերման մասին խոսք չի կարող լինել, քանի դեռ Ադրբեջանը չի համաձայնել ընդունել Ղարաբաղի կարգավիճակը` համաձայն ԼՂ ժողովրդի կամարտահայտության արդյունքների եւ պատրաստակամություն չի հայտնել դուրս բերելու իր զինված ուժերը ԼՂՀ օկուպացված տարածքներից: