ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի մեկնաբանությունը ԵՄ կողմից Հայաստանի հետ ասոցացման համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները սկսելու մանդատի հաստատման վերաբերյալ

12 մայիսի, 2010

Մենք ողջունում ենք Եվրամիության կողմից Հայաստանի հետ ասոցացման համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները սկսելու մանդատի հաստատումը:
Դրանով ճանապարհ է բացվում Եվրամիության եւ Հայաստանի միջեւ նոր որակական հարաբերությունների հաստատման վերաբերյալ երկխոսություններ անցկացնելու համար:

Բրյուսելի եւ Երեւանի միջեւ շփումները առավել կակտիվանան եւ ավելի ինտենսիվ բանակցություններ կունենանք Եվրամիության ղեկավարության հետ:

Սա նաեւ լավ լուր է Հայաստանի Հանրապետության Նախագահի Բրյուսել այցելությանն ընդառաջ, որը հնարավորություն կտա Եվրամիության ղեկավարությաան հետ առարկայական խորհրդակցություններ անցկացնելու համար:
Տպել էջը