Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Վիլորբան քաղաքապետ Ժան-Պոլ Բրետին

04 մայիսի, 2010

Ս.թ. մայիսի 4-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի Վիլորբան քաղաքի պատվիրակությանը` քաղաքապետ Ժան-Պոլ Բրետի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Ժան-Պոլ Բրետի անձնական ներդրումը հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման եւ զարգացման գործում` թե որպես քաղաքապետ, թե որպես նախկին պատգամավոր եւ Հայաստան-Ֆրանսիա պատգամավորական խմբի նախագահ, որը նաեւ համահեղինակն էր Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած օրենքի? Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ:

Քաղաքապետ Ժան-Պոլ Բրետը նշեց, որ ինչպես ողջ Ֆրանսիայում, այնպես էլ Վիլորբանում առանձնատուկ ջերմությամբ են վերաբերվում Հայաստանին եւ հայերին, եւ որ իր այցի հիմնական նպատակն է առավել ընդլայնել հայ-ֆրանսիական համագործակցությունը եւ նպաստել երկու երկրների միջեւ հարաբերությունների առավել զարգացմանը:

Երկուստեք կարեւորվեց Հայաստանի եւ Ֆրանսիայի քաղաքների եւ շրջանների միջեւ ապակենտրոնացված համագործակցությունը, որն արդեն ներառում է երկու կողմից շուրջ 50 քաղաք եւ շրջան:
Տպել էջը