Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Միջազգային քրեական դատարանի դատախազ Լուի Մորենո-Օկամպոյին

06 ապրիլի, 2010

Ս. թ. ապրիլի 6-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Միջազգային քրեական դատարանի դատախազ Լուի Մորենո-Օկամպոյին (Luis Moreno-Ocampo), ով Հայաստան է ժամանել Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի 37-րդ համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով:

Ողջունելով դատախազ Լուի Մորենո-Օկամպոյի այցը Հայաստան` նախարար Նալբանդյանը կարեւորեց Միջազգային քրեական դատարանի գործունեությունը եւ ընդգծեց դատարանի դերը մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում:

Լուի Մորենո-Օկամպոն նշեց, որ Միջազգային քրեական դատարանի հիմնական նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է, ծանր ոճիրների, այդ թվում` ցեղասպանությունների կանխարգելումը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ու Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազը քննարկեցին ՀՀ եւ ՄՔԴ միջեւ համագործակցության հնարավորությունները:

Տպել էջը