ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը "Մեդիամաքս" լրատվական գործակալության հարցին
20 մարտի, 2010Հարց. Պարոն Քոչարյան, երեկ Ադրբեջանի նախա·ահը մի շարք հայտարարություններ է արել ղարաբաղյան հիմնախնդրի կար·ավորման վերաբերյալ: Ինչպես կմեկնաբանեիք այդ հայտարարությունները:
Պատասխան. Պարոն Ալիեւը չկայացած երկխոսության մասին հերթական մենախոսությամբ է հանդես եկել: Այդ մենախոսության համաձայն Ադրբեջանը սկզբունքորեն ավարտել է ինքն իր հետ վարած բանակցությունները եւ այն ինչի հասել է հիմնականում համապատասխանում է Ադրբեջանի շահերին: Ճիշտ է որոշ բացառություններով. ամենայն հավանակությամբ ինքն իր հետ էլ չի կարողանում պայմանավորվել: Ժառան·ությամբ ստացված իշխանության անփոխարինելիության սահմանադրական ամրա·րումից հետո, նախա·ահ Ալիեւը իրեն իրավունք է վերապահել խոսել ժամանակի, միջազ·ային իրավունքի, միջնորդների, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անունից: Բաքուն ձեւ է անում, թե չի հասկանում Լեռնային Ղարաբաղի անկախությանը այլընտրանքի բացակայությունը` ոչ հիմա, ոչ հարյուր տարի անց, կամ էլ երբեւէ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միջազ·ային իրավունքի նորմերին լիովին համապատասխան կայացած պետություն է, որը կարողացել է դիմա·րավել Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությանը եւ ա·րեսիային: Ադրբեջանը` ստիպված լինելով զինադադար ստորա·րել ԼՂՀ հետ, նրա անկախությունը ճանաչել է դեռեւս 1994 թ.: Նախա·ահ Ալիեւի հայտարարությունները հակամարտության կար·ավորման ուղղությամբ կառուցողական երկխոսությանը անպատրաստ լինելու վառ ապացույց են: Ադրբեջանում շարունակում են փչել պատրանքների փուչիկը, որն առաջացել է նավթային ասեղի վրա նստելուց ու հակամարտության էության եւ բանակցությունների ընթացքի վերաբերյալ անվերջ խեղաթյուրումներից: Չեն դադարում ռազմատենչ հայտարարությունները, որոնք ուղղված են հերթական ան·ամ նույն փոցխին կան·նելուն: Ադրբեջանը հնարավորություն ունի դուրս բերել զորքերը ԼՂՀ-ի օկուպացված տարածքներից եւ սկսել ԼՂՀ հետ բանակցությունները մինչեւ պատրանքների, խեղաթյուրումների ու ինքնահավան կերպով սուր ճոճելու փուչիկը կպայթի: