Մեկնարկեցին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերը
19 մարտի, 2010Ս.թ. մարտի 19-ին Հայաստանում պաշտոնապես մեկնարկեցին Ֆրանկոֆոնիայի օրերը, որոնք այս տարի համընկան Ֆրանկոֆոնիայի միջազ·ային կազմակերպության 40-ամյակի հոբելյանի հետ:
Այսօր ԱԳՆ-ում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ու Կրթության եւ ·իտության նախարար Արմեն Աշոտյանի, Հայաստանում հավատարմա·րված դեսպանների եւ ֆրանկոֆոն երկրներից ժամանած բարձրաստիճան պատվիրակությունների մասնակցությամբ կազմակերպված ընդունելությամբ տրվեց Ֆրանկոֆոնիայի օրերի մեկնարկը, որի շրջանակներում ԱԳՆ նախաձեռնությամբ կազմակերպվել են տասնյակ միջոցառումներ:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ողջունելով հյուրերին, ասաց. ,Ֆրանկոֆոն ·ործընթացի ակտիվացումը հիմնվում է կազմակերպության անդամ երկրների բազմազանության, բարեկամական զ·ացմունքների եւ փոխադարձ վստահության վրա, որոնք ձեւավորվել են երկար ժամանակի արդյունքում: Հայաստանի պարա·այում Ֆրանսիայի հետ առանձնահատուկ հարաբերությունները եւ օրեցօր ընդլայնվող ամուր կապերը իրենց կարեւոր դերն են կատարում, ինչի վառ ապացույցն է Նախա·ահ Սերժ Սար·սյանի վերջին այցը Փարիզե:
Նախարար Նալբանդյանը նշեց նաեւ, որ ապրիլին կայանալիք Ֆրանկոֆոնիայի Համաշխարհային Կազմակերպության Գլխավոր Քարտուղար Աբդու Դիուֆի այցը Երեւան նոր էջ կբացի Ֆրանկոֆոն ընտանիքի հետ Հայաստանի հարաբերություններում:
Դրական ·նահատելով Ֆրանկոֆոնիայի միջազ·ային կազմակերպության անդամ երկրների համա·ործակցությունն ու համերաշխությունը` նախարար Նալբանդյանն ընդ·ծեց, որ Հայաստանը հավատարիմ է կազմակերպության արժեքներին եւ այսուհետ եւս ջանալու է իր ակտիվ մասնակցությունը բերել Ֆրանկոֆոնիայի ·ործունեությանը:
Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում մեկ ամիս շարունակ ինչպես Հայաստանի մայրաքաղաքում, այնպես էլ տարբեր մարզերում կկազմակերպվեն տասնյակ միջոցառումներ, որոնք կներկայացնեն Ֆրանսիայի, Բել·իայի, Կանադայի, Ռումինիայի, Շվեյցարիայի եւ ֆրանկոֆոն այլ երկրների մշակութային բազմազանությունը? երաժշտության, ·րականության, ·իտության, կրթության եւ այլ ասպարեզներում:
Ֆրանկոֆոնիայի օրերը անց են կացվում ,Orange-Արմենիաե ընկերության աջակցությամբ: