Տեղի ունեցավ Հայաստանի եւ Սլովակիայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Միրոսլավ Լայչակի հանդիպումը

18 մարտի, 2010

Ս. թ. մարտի 18-ին Հայաստանի արտաքին ·ործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցով Երեւան ժամանած Սլովակիայի արտաքին ·ործերի նախարար Միրոսլավ Լայչակին:

Ողջունելով Սլովակիայի արտ·ործնախարարին եւ նրա ·լխավորած պատվիրակությանը` Էդվարդ Նալբանդյանը բարձր ·նահատեց երկկողմ հարաբերություններում վերջին տարիներին արձանա·րված նկատելի աշխուժացումը եւ հույս հայտնեց, որ այս այցն իր կարեւոր ներդրումն կունենա երկու երկրների միջեւ փոխշահավետ համա·ործակցության հետա·ա զար·ացման եւ ամրապնդման ·ործում:

Կողմերը հան·ամանորեն քննարկեցին քաղաքական երկխոսության եւ միջազ·ային կազմակերպություններում փոխ·ործակցության ակտիվացմանը, իրավապայմանա·րային դաշտի ամրապնդմանը, մշակութային եւ կրթական ոլորտում համա·ործակցության խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Անդրադառնալով առեւտրատնտեսական հարաբերությունների խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերին` նախարար Նալբանդյանն ու Լայչակը ·ոհունակությամբ նշեցին, որ այսօր Երեւանում բացվելիք հայ-սլովակյան ·ործարար համաժողովը նոր հնարավորություններ կստեղծի երկու երկրների ·ործարար կապերի ընդլայնման եւ նոր ծրա·րերի մշակման ու իրա·ործման համար:

Հայաստանի եւ Սլովակիայի արտաքին քաղաքական ·երատեսչությունների ղեկավարները բովանդակալից զրույց ունեցան Հայաստան-Եվրոպական միություն համա·ործակցության ընթացքի եւ այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ: Այդ համատեքստում երկուստեք նշվեց, որ ԵՄ Արեւելյան ·ործընկերության ծրա·իրը նոր հնարավորություններ է բացում հայ-սլովակյան հարաբերությունների խորացման համար ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում: Միրոսլավ Լայչակը Էդվարդ Նալբանդյանին փոխանցեց Արեւելյան ·ործընկերության շրջանակներում երկկողմ համա·ործակցության ծավալման վերաբերյալ մի շարք առաջարկություններ:

Սլովակիայի ԱԳ նախարարի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի հան·ուցալուծման բանակցությունների վերջին զար·ացումները:

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին հայ-թուրքական հարաբերությունների կար·ավորման ·ործընթացի, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային եւ միջազ·ային հարցերի շուրջ:

Հանդիպումից հետո նախարարները ստորա·րեցին Օդային հաղորդակցությունների մասին համաձայնա·իր եւ Եվրոպական ինտե·րացիայի բնա·ավառում համա·ործակցության մասին հուշա·իր:

Ստորա·րման արարողությանը հետեւեց համատեղ մամուլի ասուլիս (բեռնել ասուլիսի սղագրությունը), ապա նախարար Լայչեկը Սլովակիայի արտաքին քաղաքականության մասին ելույթով հանդես եկավ ԱԳՆ Դիվանա·իտական դպրոցի ունկնդիրների առաջ:

Տպել էջը