Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Չեխիայի Խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխնախագահ Վոյցեկ Ֆիլիպին
05 մարտի, 2010Ս. թ. մարտի 5-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխնախագահ Վոյցեկ Ֆիլիպին (Vojteck Filip):
Ողջունելով հյուրին` Հայաստանի ԱԳ նախարարն ասաց, որ Չեխիայի հետ հարաբերությունները վերջին շրջանում բավականին ինտենսիվ զարգանում են եւ դրանք առավել խորացնելու նպատակով որոշում է կայացվել Պրահայում Հայաստանի դեսպանություն հիմնելու մասին:
Զրուցակիցներն անդրադարձել են հայ-չեխական հարաբերությունների հետագա ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվելիք համատեղ քայլերին` կարեւորելով բարձրաստիճան այցերի կազմակերպումը, միջխորհրդարանական համագործակցության ակտիվացումը, տնտեսական համագործակցության եւ մշակութային փոխանակումների խթանումը:
Երկուստեք կարեւորեց առաջիկայում Չեխիայի վարչապետի Հայաստան կատարելիք այցելությունը:
Էդվարդ Նալբանդյանն ու Վոյցեկ Ֆիլիպը մտքեր փոխանակեցին մի շարք տարածաշրջանային հարցերի շուրջ: