Ալժիրի դեսպանը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանինհանձնեց իր հավատարմագրերի պատճենը
24 փետրվարի, 2010Ս. թ. փետրվարի 24-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ալժիրի նորանշանակ դեսպան Սմաիլ Շերգիին (Smail Shergui, նստավայրը` Մոսկվա)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` նախարար Նալբանդյանը կարեւորեց արաբական աշխարհում եւ Մաղրեբում առաջատար դերակատարում ունեցող Ալժիրի հետ հարաբերությունների զարգացումը եւ հույս հայտնեց, որ Սմաիլ Շերգին իր կարեւոր նեդրումը կունենա այդ գործում:
Դեսպան Շերգին, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, վստահեցրեց, որ կանի առավելագույնը տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների խթանումն ապահովելու համար:
Զրուցակիցները կարեւորեցին երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը, տնտեսական համագործակցության հաստատման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, մշակութային փոխանակումները:
Նախարար Նալբանդյանն ու դեսպան Շերգին անդրադարձան միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի եւ Ալժիրի համագործակցությանը, ինչպես նաեւ մտքեր փոխանակեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ:
Տեղեկանք. Սմաիլ Շերգին ծնվել է 1956թ.: Ավարտել է Ալժիրի վարչական դպրոցի դիվանագիտության բաժինը: 1982 թվականից աշխատել է Ալժիրի ԱԳՆ համակարգում: 1994թ. նշանակվել է Ժնեւում Ալժիրի գլխավոր հյուպատոս, 1997թ.` Եթովպիայում, Էրիթրեայում եւ Ջիբութիում Ալժիրի դեսպան, այնուհետեւ` Աֆրիկյան Միությունում եւ ՄԱԿ-ի Աֆրիկայի հարցերով տնտեսական հանձնաժողովում Ալժիրի մշտական ներկայացուցիչ, 2004թ.` Ալժիրի ԱԳՆ բազմակողմ հարաբերությունների վարչության պետ, 2004թ.` Ալժիրի ԱԳՆ Աֆրիկայի վարչության պետ: 2009թ. նշանակվել է դեսպան Ռուսաստանում: