այաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեցԱՄԷ փոխարտգործնախարար Թարեք Ալ Հեյդանին 25 դեկտեմբեր 2009թ.
25 դեկտեմբերի, 2009Ս. թ. դեկտեմբերի 25-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՀՀ եւ ԱՄԷ արտաքին գործերի նախարարությունների միջեւ քաղաքական առաջին խորհրդատվություններ անցկացնելու նպատակով Հայաստան ժամանած Արաբական Միացյալ Էմիրությունների փոխարտգործնախարար Թարեք Ալ Հեյդանի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանի եւ Էմիրությունների միջեւ համագործակցությունը դինամիկ կերպով զարգանում է, ինչի մասին են վկայում վերջերս ակտիվացած բարձր մակարդակի փոխայցելությունները, էմիրաթցի գործարարների աճող հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ:
ԱՄԷ փոխարտգործնախարար Թարեք Ալ Հեյդանին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծեց, որ իր երկիրը մտադիր է ընդլայնել համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ եւ արդեն իսկ կոնկրետ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ:
Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին դեկտեմբերի 24-25-ը ՀՀ եւ ԱՄԷ արտաքին գործերի նախարարությունների միջեւ տեղի ունեցած քաղաքական առաջին խորհրդատվությունների ընթացքի վերաբերյալ` ընդգծելով դրանց կարեւորությունը երկու երկրների միջեւ համագործակցության խորացման եւ ընդլայնման գործում:
Հանդիպմանն անդրադարձ արվեց նաեւ կովկասյան եւ մերձավորարեւելյան տարածաշրջանային խնդիրներին եւ դրանց կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին: