ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

01 հոկտեմբերի, 2009

Ս. թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց տարածաշրջանային այցելության շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Այս հանդիպումը վերջին շաբաթվա ընթացքում նախարար Նալբանդյանի եւ Մինսկի խմբի համանախագահների երկրորդ հանդիպումն էր:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի եւ Ադրբեջանի առաջիկա հանդիպման նախապատրաստական աշխատանքները եւ մադրիդյան առաջարկությունների հիման վրա ընթացող արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացին առնչվող հարցեր:
Տպել էջը