Հայաստանի ԱԳՆ ղեկավար կազմի եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ամենամյա հավաքի աշխատանքները շարունակվեցին Արցախում
03 սեպտեմբերի, 2009Ս. թ. սեպտեմբերի 3-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, արտգործնախարարի տեղակալներն ու Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները ժամանեցին Ստեփանակերտ` շարունակելու ԱԳՆ ղեկավար կազմի եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ամենամյա հավաքի աշխատանքները:
Հայաստանցի բարձրաստիճան դիվանագետներին ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Արցախի նախագահը ներկայացրեց երկրի սոցիալ-տնտեսական վիճակը եւ տնտեսության զարգացման հեռանկարները, արտերկրում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունների գործունեությանը: Քննարկվեցին նաեւ Հայաստանի եւ Արցախի արտգործնախարարությունների համագործակցության սերտացմանը վերաբերող հարցեր: