Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ֆրանսիացի սենատոր, Բուր-լե-Վալանսի քաղաքապետ Բերնար Պիրասին
04 հուլիսի, 2009Ս.թ. հուլիսի 4-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի Դրոմ շրջանի Բուրգ-լե-Վալանս քաղաքի քաղաքապետ, սենատոր Բերնար Պիրասին:
Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց քաղաքապետ Պիրասի ջանքերի համար, որոնց շնորհիվ քույր քաղաքներ դարձած Բուրգ-լե-Վալանս եւ Թալին քաղաքները ակտիվ փոխգործակցում են տարբեր բնագավառներում: Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը կարեւորեց Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ ապակենտրոնացված համագործակցության առավել ընդլայնումն ու խորացումը:
Իր հերթին Բերնար Պիրեսը բարձր գնահատեց հայ-ֆրանսիական հարաբերությունները եւ կարեւորեց ֆրանսահայերի մասնակցությունը իր կողմից ղեկավարվող քաղաքի կյանքում:
Զրուցակիցներն անդրադարձան նաեւ Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան խմբակցության շրջանակներում իրականացվող աշխատանքներին։ Այդ առումով նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց սենատոր Պիրասի անձնական ներդրումը միջխորհրդարանական համագործակցության ամրապնդման գործում: