Բրազիլիայի դեսպանը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին հանձնեցիր հավատարմագրերի պատճենը
25 հունիսի, 2009Ս.թ. հունիսի 25-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Բրազիլիայի նորանշանակ դեսպան Մարսելա Մարիա Նիկոդեմոսին (Mrs. Marcela Maria Nicodemos) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով տիկին Նիկոդեմոսին` նախարար Նալբանդյանը հաջողություն մաղթեց դեսպանին իր դիվանագիտական առաքելության կատարման գործում եւ հույս հայտնեց, որ բարեկամ Բրազիլիաի նոր դեսպանն իր կարեւոր ներդրումը կունենա երկկողմ փոխգործակցության ամրապնդման եւ խորացման գործում:
Իր հերթին դեսպան Նիկոդեմոսը նշեց, որ Բրազիլիան հատուկ համակրանքով է վերաբերում Հայաստանին եւ հայ ժողովրդին, եւ որ իր երկրի իշխանությունները մտադիր են գործուն քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ համակողմանի համագործակցության զարգացման համար:
Զրույցի ընթացքում Հայաստանի արտգործնախարարն ու Բրազիլիայի դեսպանը քննարկեցին քաղաքական երկխոսության եւ փոխայցելությունների ակտիվացման, տնտեսական եւ մշակությաին համագործակցության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման եւ միջխորհրդարանական կապերի աշխուժացման հետ կապված հարցեր:
Տեղեկանք. Մարսելա Մարիա Նիկոդեմոսն ավարտել է Ռիո Բրանկոյի ինստիտուտին կից դիվանագիտական ակադեմիան եւ Բրազիլիայի համալսարանի իրավունքի բաժինը: 1977թ.-ից աշխատում է Բրազիլիայի ԱԳՆ համակարգում: 1997թ. աշխատել է ՄԱԿ-ում Բրազիլիայի ներկայացուցչությունում որպես խորհրդական, 2001թ.` Պանամայում Բրազիլիայի դեսպանատանը որպես խորհրդական, 2006թ.` Պերուում Բրազիլիայի դեսպանատանը որպես լիազոր նախարար: