Արտգործնախարարությունում տեղի ունեցավ Հարավային Կովկասում իրականացվող CABIR տարածաշրջանային ծրագրի մասնակիցների ընդունելություն

23 հունիսի, 2009

Հունիսի 22-ին Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Կարինե Ղազինյանի հրավերով ԱԳՆ այցելեցին Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության (SDC) ?կողմից Հարավային Կովկասում իրականացվող
CABIR (Capacity Building in International Relations) տարածաշրջանային ծրագրի մասնակիցները:

Ծրագիրը ներառում է միջազգային հարաբերություններին նվիրված դասընթացներ եւ ուղղված է Հարավային Կովկասի երկրներում երիտասարդ պետական ծառայողների մասնագիտական վերապատրաստմանը: Այս տարի դասընթացներն անցկացվում են Հայաստանում հունիսի 20-ից հուլիսի 3-ը` մրցութային կարգով ընտրված 12 հայ եւ 6 վրացի պետծառայողների մասնակցությամբ:

CABIR ծրագիրը կազմակերպվում է 1997 թվականից` Ժնեւի միջազգային հարաբերությունների բարձրագույն ինստիտուտի (Graduated Institut of International Studies of Geneva-Institut de GenՌve de hautes Etudes Internationales) կողմից: Առայսօր ծրագրին մասնակցել է 300 հոգի, որոնցից 79-ը`Հայաստանից:
Տպել էջը