Բենինի դեսպանը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին հանձնեցիր հավատարմագրերի պատճենը
26 մայիսի, 2009Ս.թ. մայիսի 26-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Բենինի նորանշանակ դեսպան Այի Վիսինտո դ'Ալմեիդային (նստավայրը` Մոսկվա) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ Հայաստանում Բենինի առաջին դեսպանի հավատարմագրումը կնպաստի երկկողմ կապերի զարգացմանը:
Դեսպան դ'Ալմեիդան ընդգծեց, որ իր երկիրը շահագրգռված է Հայաստանի հետ տարբեր բնագավառներում բազմաբովանդակ համագործակցության հաստատմամբ, եւ իր նշանակումը այդ ցանկության վկայությունն է:
Զրույցի ընթացքում երկուստեք կարեւորվեց Հայաստանի եւ Բենինի համագործակցության սերտացումը միջազգային կազմակերպությունների, հատկապես` ՄԱԿ-ի, նաեւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում:
Տեղեկանք : Այի Վիսինտո դ'Ալմեիդան ծնվել է 1956թ.: Ավարտել է Սորբոնի Փարիզի 1 համալսարանի միջազգային կառավարման բաժինը, Փարիզի հանրային կառավարման միջազգային ինստիտուտի միջազգային տնտեսական հարաբերությունների բաժինը: 1985 թվականից աշխատում է Բենինի Արտաքին գործերի եւ համագործակցության նախարարության համակարգում: 2004թ. հոկտեմբերին նշանակվել է Ռուսաստանում Բենինի դեսպան: Տիրապետում է ֆրանսերեն, անգլերեն եւ գերմաներեն լեզուների: