ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Հնդկաստանի ԱԳՆ Եվրասիայի համակարգող քարտուղարին
16 մայիսի, 2009Ս.թ. մայիսի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հնդկաստանի ԱԳՆ Եվրասիայի համակարգող քարտուղար Դիվյաբ Մանչանդաին:
Ողջունելով հյուրին Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում հայ-հնդկական ավանդական ջերմ ու բարեկամական հարաբերությունները եւ շահագրգռված է դրանց հետագա զարգացմամբ եւ խորացմամբ:
Դիվյաբ Մանչանդան ընդգծեց, որ Հնդկաստանում առանձնահատուկ ջերմությամբ են վերաբերվում Հայաստանին ու հայ ժողովրդին եւ երկրի իշխանությունները նպատակադրված են ընդլայնել Հայաստանի հետ բարեկամական գործընեկերությունն ու համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում հանգամանալից զրույց ծավալվեց տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման ուղիների շուրջ, ինչպես նաեւ միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման վերաբերյալ: Նախարար Նալբանդյանը կարեւորեց քաղաքական երկխոսության ակտիվացումը եւ տնտեսական ու մշակությաին համագործակցության խորացման նպատակով անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը: