Ղազախստանում Հայաստանի նորանշանակ դեսպանը Ղազախստանի նախագահին է հանձնել իր hավատարմագրերը 08 հոկտեմբեր 2008թ.

08 հոկտեմբերի, 2008

Ս.թ. հոկտեմբերի 8-ին Ղազախստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Վասիլի Ղազարյանը իր հավատարմագրերը հանձնեց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին:

Զրույցի ընթացքում դեսպանը նախագահ Ն.Նազարբաեւին փոխանցեց Հայաստան պաշտոնական այց կատարելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը: Նախագահ Նազարբաեւը կարեւորեց հայ-ղազախական համագործակցության ընդլայնումն ու խորացումը` նշելով, որ դրա վստահելի հիմքն են երկու երկրների միջեւ պատմական կապերը, համաշխարհային քաղաքականության արդիական հարցերի նկատմամբ դիրքորոշումների նմանությունը եւ քաղաքական տարաձայնությունների բացակայությունը:

Անդրադառնալով հայ-ղազախական տնտեսական հարաբերություններին` կողմերը նշեցին, որ այդ ոլորտում համագործակցության զարգացման տեմպերը եւ երկկողմ ապրանքաշրջանառության ամենամյա աճը դրական կանխատեսումների համար հիմք են ծառայում:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան նաեւ ԱՊՀ եւ ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության հարցերին:
Տպել էջը