ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքի վերաբերյալ 03 սեպտեմբեր 2008թ.
03 սեպտեմբերի, 2008Ս. թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների ղեկավարների եւ ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի ստորաբաժանումների ղեկավարների հավաքը:
Հավաքը բացեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով հանդես եկավ ծրագրային ելույթով Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ:
Հանդիպմանը ելույթ ունեցան նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ԼՂՀ ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը, ԱԳՆ Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը:
Ընդարձակ ելույթով հանդես եկավ նաեւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Ելույթներին հաջորդած քննարկումների ընթացքում անդրադարձ կատարվեց ՀՀ արտաքին քաղաքականության առաջնայնություններին եւ հիմնական ուղղություններին, մասնավորապես շոշափվեցին տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումները, առկա իրավիճակն ու Հայաստանի առջեւ կանգնած գերակայությունները, միջազգային ատյանների շրջանակներում ՀՀ դիվանագիտության առջեւ ծառացած խնդիրները, օտար պետությունների հետ ՀՀ երկկողմ հարաբերությունների հետ կապված հարցեր:
Հավաքի օրակարգում ընդգրկված էին այնպիսի առանցքային հարցեր, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը, Հայաստան-Սփյուռք գործակցության խնդիրները: