Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Չեխիայի ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգին 7 հուլիս 2008թ.

07 հուլիսի, 2008

Ս.թ. հուլիսի 6-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց իր հրավերով եռօրյա պաշտոնոկան այցով Հայաստան ժամանած Չեխիայի ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգին:

Ողջունելով Չեխիայի ԱԳ նախարարին եւ նրա գլխավորած պատվիրակությանը նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայ-չեխական հարաբերություններն ունեն ջերմ եւ բարեկամական բնույթ, իսկ այս այցը նոր լիցք կհաղորդի տարբեր րբնագավառներում երկկողմ հարաբերություններին:

Հանդիպման ընթացքում նախարարներ Նալբանդյանն ու Շվարցենբերգը քննարկեցին քաղաքական, տնտեսական եւ հումանիտար որոլրտներում մեր երկրների փոխգործակցվության առավել սերտացման ուղիները:

Երկուստեք նշվեց, որ քաղաքական երկխոսությունը զարգանում է, մեր երկրների միջեւ համագործակցությունը հաջողությամբ ընթանում է երկկողմ եւ բազմակողն ձեւաչափերով:

Անդրադարձ կատարվեց Հայաստան-Եւվրոպական միություն հարաբերություններին: Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը ողջունում է ԵՄ Արեւելյան գործընկերության նախաձեռնությունը եւ շարունակելու է եվրոպական ընտանիքին մերձենալուն ուղղված իր քայլերը:

Շեշտելով, որ Հայաստանի ու Չեխիայի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման զգալի ներուժ գոյություն ունի, նախարար Նալբանդյանը կարեւորեց Երեւանում հայ-չեխական գործարար համաժողովի անցկացումը` որպես երկու երկրների գործարարների միջեւ կապերի հաստատման ու գործընկերության ծավալման իրական միջոց: Նախարար Շարցենբերգը նշեց, որ իրեն ուղեկցում են էներգետիկայի, տուրիզմի, ֆինանսների, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառները ներկայացնող գործարարներ:

Նախարարներ Նալբանդյանն ու Շվարցենբերգը կարեւորեցին իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը, նշելով, որ այն պետք է սկսել գրեթե զրոյից: Այդ տեսանկյունից նրանք գոհունակություն հայտնեցին հանդիպումից հետո «Եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելու մասին» համաձայնագրի եւ Եվրոպական ինտեգրման բնագավառում արտգործնախարարությունների միջեւ համագործակցության մասին Հուշագրի ստորագրման առթիվ:

Վկայակոչելով երկու ժողովուրդների հարուստ մշակութային ժառանգությունը, Հայաստանի արտգործնախարարը առաջարկեց կոնկրետ քայլեր ձեռնրակել մշակութային բնագավառում համագործակցությանը զարկ տալու համար:

Նախարարները քննարկեցին նաեւ տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ապահովման հետ առնչվող հարցեր:

Չեխիայի ԱԳ նախարարի խնդրանքով, նախարար Նալբանդյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ:

Նախարարների հանդիպմանը հաջորդեցին փաստաթղթերի ստորագրման արարողությունը եւ համատեղ մամուլի ասուլիսը:
Տպել էջը