ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի դաշնային դեպարտամենտիղեկավար տիկին Միշլին Կալմի-Ռեյի հետ 27 հունիս 2008թ.
28 հունիսի, 2008Ս. թ. հունիսի 27-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Մեթյու Բրայզայի (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
Զրույցի ընթացքում նախարար Նալբանդյանը, համանախագահներին ներկայացնելով Հայաստանի մոտեցումները Մադրիդում 2007թ. նոյեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած առաջարկությունների վերաբերյալ, շեշտեց, որ Ադրբեջանի ղեկավարների կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունները բարդացնում են բանակցային գործընթացում վստահության մթնոլորտի ստեղծումը եւ բանակցությունների առաջընթացը:
Նրանք վստահեցրեցին, որ շարունակելու են ջանքերը կողմերի դիրքորոշումները մոտեցնելու ուղղությամբ` մադրիդյան առաջարկությունների հիման վրա: