Շարունակվում է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Մոկսվա 31 մայիս 2008թ. Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախար
31 մայիսի, 2008Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ (համալսարան), որի շրջանավարտն է նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարարը:
Էդվարդ Նալբանդյանը ՀՀ արտաքին քաղաքականության մասին ելույթով հանդես եկավ համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմի եւ ուսանողության առջեւ: Էդվարդ Նալբանդյանը ներկաներին պատմեց նաեւ կրթօջախում իր ուսանողական տարիների, դիվանագիտության բնագավառում իր առաջին քայլերի, պատերազմի ժամանակ Լիբանանում աշխատելու մասին: Նա նշեց, որ բավականին հուզիչ է ԲՈւՀ-ը ավարտելուց 30 տարի հետո վերադառնալ հարազատ կրթօջախ` Հայաստանի արտգրոծնախարարի պաշտոնում:
Նախարար Նալբանդյանը հրավիրեց ուսանողների ուշադրությունը ան հանգամանքի վրա, որ իրենց բախտ է վիճակվել ուսանել ոչ միայն Ռուսաստանի ամենահեղինակավոր ԲՈւՀ-ում, այլեւ աշխարհում դիվանագեների պատրաստման առաջատար կենտրոններից մեկում: Նա մաղթեց ներկա ուսանողներին տարիներ անց վերադառնալ համալասրան որպես իրենց երկրների ԱԳ նախարարներ, փոխնախարարներ եւ դեսպաններ:
Էդվարդ Նալբանդյանը իր երախտագիտությունը հայտնեց ԲՈւՀ-ի ղեկավարությանը` հայ ուսանողներին բարձր մակարդակով կրթելու համար:
Համալսարանի դասախոսներն ու ուսանողները բազմաթիվ հարցեր ուղղեցին նախարար Նալբանդյանին:
Մայիսի 31-ին Մոսկվայում ՀՀ դեսպանատանը նախարար Նալբանդյանը ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:
Քննարկվեցին կազմակերպության առջեւ կանգնած խնդիրները, անդամ-երկրների միջեւ արտաքին քաղաքականության եւ անվտանգության բնագավառում դիրքորոշումների համակարգման հարցերը:
Անդրադարձ կատարվեց ՀԱՊԿ-ում Հայաստանի առաջիկա նախագահությանը եւ այդ ընթացքում իրականացվելիք միջոցառումներին: Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է իր նախագահությունը ՀԱՊԿ-ում եւ աշխատանք կտանի կազմակերպության անդամ երկրների միջեւ փոխգործակցությունը ամրապնդելու համար:
Հագեցած էր նաեւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ՌԴ Պետական Դումայի ԱՊՀ երկրների հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Օստրովսկու հանդիպումը, որի ժամանակ քննարկվեցին ԱՊՀ զարգացման հեռանկարները:
Նախարար Նալբանդյանը նշելով, որ Հայաստանը որպես ԱՊՀ ակտիվ անդամ շահագրգռված է նրա անդամ երկրների միջեւ համագործակցության զարգացմամբ: Քննարիկվեցին նաեւ ԼՂ հիմնաննդրի կարգավորման եւ տարածաշրջանային անվտանգության հարցեր:
Այցի շրջանակներում նախարար Նալբանդյանը հանդիպում ունեցավ ռուսաստանյան «Տրոյկա Դիալոգ» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ, «Հայաստան 2020» նախաձեռնության համանախագահ Ռուբեն Վարդանյանի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվեցին Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարները: Առանձին անդրադարձ կատարվեց «Հայաստան 2020» նախաձեռնության հետագա ծրագրերին:
Նախարար Նալբանդյանը հանդիպեց նաեւ Ռուսաստանի Հայերի Միության նախագահ Արա Աբրահամյանի — Միության ղեկավար կազմի հետ: Հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց ՌՀՄ կողմից հիմնադրումից ի վեր իրականացված ծրագրերը — հաջողություն մաղթեց Միությանը իր հայանպաստ ապագա գործնեության մեջ։
Հայկական դիվանագիտության ղեկավարը վերահաստատեց Հայրենիք-Սփյուռք կապերն առավել ակտիվ եւ գործուն դարձնելու ՀՀ իշխանությունների վճռականությունը: Նա տեղեկացրեց, որ կառավարության կողմից ԱԳՆ կառուցվածքում Սփյուռքի Կոմիտեի կանոնադրության հաստատումից հետո արդեն սկսվել են կառույցի ձեւավորման աշխատանքները:
Արտգործնախարար Նալբանդյանը այցելեց նաեւ Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնի տարածքում գտնվող «Հայաստան» տաղավարը, ուր ծանոթացավ ներկայցված Հայաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքատեսակներին: Էդվարդ Նալբանդյանը ցուցահանդեսային կենտրոնի ղեկավարության հետ քննարկեց համատեղ ծրագրերի իրականացման հետագա ընդլայնման հնարավորությունները: