Լիտվայի դեսպանը ՀՀ ԱԳ նախարարին հանձնեց իր հավատարմարերի պատճենը 25 ապրիլ 2008թ. Ս.թ. ապրիլի 30-ի
30 ապրիլի, 2008Ս.թ. ապրիլի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Լիտվայի նորանշանակ դեսպան Գեդրյուս Ապուոկասին (Giedrius Apuokas) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Ողջունելով դեսպանին` նախարար Նալբանդյանը հաջողություն մաղթեց նրան բարձր առաքելության կատարման գործում: Նախարարը նշեց, որ Հայաստանը հետաքրքրված է առավել ամրապնդել եւ զարգացնել համագործակցությունը երկու երկրների միջեւ եւ այս առումով Հայաստանում Լիտվայի դեսպանության բացումը կարող է լավ խթան հանդիսանալ երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Նախարար Նալբանդյանը շեշտեց, որ Լիտվայի հետ փոխգործակցությունը օգտակար կլինի նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման ենթատեքստում:
Իր հերթին դեսպան Ապուոկասին նշելով, որ Լիտվան ավանդաբար Հայաստանին վերաբերվում է առանձնահատուկ ջերմությամբ, կարեւորեց Հայաստանի հետ բազմակողմանի համագործակցության խորացումը, գերատեսչությունների միջեւ կապերի ստեղծումը: Դեսպանը տեղեկացրեց, որ մեծ ուշադրություն է դարձնելու երկու երկրների առեւտրատնտեսական եւ մշակութային կապերի զարգացմանը: