Նախարար Վարդան Օսկանյանի եւ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի հանդիպման վերաբերյալ 31 մարտի 2008թ.

31 մարտի, 2008

Ս.թ. մարտի 31-ին նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց քառօրյա այցով Երեւանում գտվող ԵԽ նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի պատվիրակությանը` ԵԽ-ում Շվեդիայի դեսպան Պեր Սյոգրենի գլխավորությամբ:
Նշելով խմբի կանոնավոր բնույթ կրող այցելությունները տարածաշրջան ու շփումները Հայաստանի իշխանությունների հետ` նախարար Օսկանյանը դրական գնահատեց ԵԽ նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի հետ ծավալվող համագործակցության արդյունավետությունն ու օգտակարությունը:
Զրուցակիցները քննարկեցին Հայաստանում նախագահական ընտրություններից հետո ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ հասարակության համերաշխության վերականգմանն ուղղված քայլերը` կարեւորելով արդարացի, թափանցիկ քննության անցկացումն ու քաղաքական ուժերի երկխոսությունը:
Հանդիպմանը կողմերն անդրադարձան նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին` ընդգծելով բանակցային խաղաղ գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը:
Հանդիպումից հետո տեղի ունեցավ նախարար Օսկանյանի ու Ագոյի խմբի համատեղ մամուլի ասուլիսը:

 

Տպել էջը