ՆԱՏՕ-ում ՀՀ Առաքելության ղեկավար Ս.Մկրտչյանի եւ ՆԱՏՕ-ի ԽՎ նորանշանակ Գլխավոր քարտուղար Դեյվիդ Հոբսի հանդիպման վերաբերյալ 28 փետրվար 2008թ.

28 փետրվարի, 2008

Ս.թ. փետրվարի 27-ին ՆԱՏՕ-ում ՀՀ Առաքելության ղեկավար Ս. Մկրտչյանը հանդիպեց ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նոր Գլխավոր քարտուղար Դեյվիդ Հոբսին (David Hobbs): Նա ստանձնել է իր պաշտոնավարությունը ս.թ. հունվարի 1-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՆԱՏՕ-ի ԽՎ առաջիկա ծրագրերը, մայիսին Բեռլինում կայանալիք գարնանային նստաշրջանի նախապատրաստական աշխատանքները, Հայաստանի Ազգային ժողովի եւ ԽՎ միջեւ համագործակցության հեռանկարները, մասնավորապես, փոխադարձ այցելությունների եւ խորհրդարանական միջոցառումների կազմակերպման հնարավորությունները:

ՆԱՏՕ-ի ԽՎ բեռլինյան նստաշրջանի օրակարգային հիմնական հարցերից են լինելու Աֆղանստանը, կիբեր պաշտպանության եւ էներգետիկ անվտանգության հարցերը: Հատուկ ուշադրության կարժանանա նաեւ Դաշինքի նոր Ռազմավարական հայեցակարգի մշակման խնդիրը:
Տպել էջը