ՀՀ ԱԳ նախարարի Վարդան Օսկանյանի եւ ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Ալեքսանդր Լեբեդեւի հանդիպման վերաբերյալ 16 փետրվար 2008թ.

16 փետրվարի, 2008

Ս.թ. փետրվարի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց ԱՊՀ Գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւին, որը փետրվարի 19-ին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին ղեկավարում է ԱՊՀ դիտորդական առաքելությունը:

ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ իշխանությունները ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ` ազատ եւ թափանցիկ ընտրությունների անցկացումը երաշխավորելու համար:

Խոսելով Հայաստանում ընթացող նախընտրական գործընթացների եւ քարոզարշավի մասին` Ալեքսանդր Լեբեդեւն ասաց, որ տպավորված է ընթացող քաղաքական գործընթացների թափանցիկությամբ եւ օրենսդրության ընձեռած հնարավորություններով:

Զրուցակիցները նաեւ մտքեր փոխանակեցին ԱՊՀ շրջանակներում համագործակցության, կազմակերպության բարեփոխումների շուրջ:
Տպել էջը