ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին Բուլղարիայի նորանշանակ դեսպանի հավատարմագրերի կրկնօրինակի հանձնման վերաբերյալ 10 հունվար 2008թ.

10 հունվարի, 2008

Ս.թ. հունվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին իր հավատարմագրերի կրկնօրինակը հանձնեց Բուլղարիայի նորանշանակ դեսպան
Թոդոր Մարինով Ստայկովը (Todor Marinov Staykov):

Ողջունելով դեսպանին` ԱԳ նախարարը հաջողություն մաղթեց նրան բարձր առաքելության կատարման գործում եւ նշեց, որ Հայաստանը կարեւորում է երկու երկրների սերտ գործակցության անհրաժեշտությունը ինչպես եվրոպական կառույցների, այնպես էլ մի֊ջազ֊գային կազմակերպությունների շրջանակներում:

Անդրադառնալով հայ-բուլղարական հարաբերությունների ներկա մակարդակին` նախարար Օսկանյանը նշեց, որ Հայաստանը դրական է գնահատում է հայ-բուլղարական հարաբերությունների զարգացման գործընթացը եւ նպատակադրված է Բուլղարիայի հետ առավել ամրապնդել եւ խորացնել երկկողմ հարաբերությունները: Կողմերը երկուստեք նշեցին, որ այս առումով մեծ նշանակություն ունեցավ 2007թ. նոյեմբերին կայացած Բուլղարիայի վարչապետի այցը Հայաստան, որը նոր խթան հանդիսացավ հայ-բուլղարական հարաբերությունների զարգացման համար եւ նոր հեռանկարներ ընձեռեց երկու պետություններին:

Զրույցի ընթացքում Բուլղարիայի նորանշանակ դեսպանը նույնպես գոհունակություն հայտնեց Հայաստանի եւ Բուլղարիայի ակտիվ գործակցության կապակցությամբ եւ վստահեցրեց, որ ջանք չի խնայի երկկողմ հարաբերությունների ամրապնդման եւ դրանք առավել բովանդակային դարձնելու համար:

Տեղեկանք. Թոդոր Մարինով Ստայկովը ծնվել է 1953թ. Սոֆիայում: 1975թ. ավարտել է Լվովի ռազմաքաղաքական ուսումնարանը, 1982թ.` ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան: 1982թ. անցել է աշխատանքի Բուլղարիայի ԱԳՆ-ում` որպես երրորդ քարտուղար: 1987-1990թթ. աշխատել է ՄԱԱԶԿ-ում (UNIDO) եւ ՄԱԿ-ի թմրանյութերի վերահսկման միջազգային մարմիններում որպես Բուլղարիայի մշտական ներկայացուցչի տեղակալ, այնուհետեւ 1990-93թթ.` Բուլղարիայի ԱԳՆ միջազգային տնտեսական կազմակերպությունների վարչության տեխնիկական համագործակցության բաժնի վարիչ: 1995-97թթ. նշանակվել էր ԱՄՆ-ում Բուլղարիայի փոխդեսպան: 1997-2001թթ. զբաղեցրել է մի շարք պաշտոններ պետական եւ մասնավոր կազմակերպություններում : 2001-2004թթ. եղել է «Balkanpress» ընկերության գործադիր տնօրենը, 2004-2007-ը` «Viva Associated» ընկերության կառավարիչը : Տիրապետում է անգլերեն եւ ռուսերեն լեզուների:

Տպել էջը